ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԻՄՔԵՐԸ ՈՒՆԵՆ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Եկատերինբուրգի ղեկավար Արկադի Չերնեցովը այսօր հանդիպում է անցկացրել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի հետ, հաղորդում են Ուրալի ԶԼՄ-ները: Հայաստանի ներկայացուցչական պատվիրակության կազմում են ոչ միայն դիվանագետներ, այլ նաեւ գործարար շրջանակների, բանկային ոլորտի ներկայացուցիչներ: Այցի նպատակն է հարաբերություններ հաստատել հայկական եւ եկատերինբուրգյան ձեռնարկությունների միջեւ, պայմաններ ստեղծել դրանց արդյունավետ գործունեության համար: Սմբատյանի խոսքերով, Հայաստանի բիզնեսի ներկայացուցիչները շահագրգռված են Եկատերինբուրգի գործարարների հետ համագործակցությամբ: Այսօրվա դրությամբ ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Սվերդլովսկի շրջանի միջեւ բավականին ցածր է: Կա հնարավություն շտկելու այդ իրողությունը.Հայաստանում կան Ռուսաստանին պատկանող ձեռնարկություններ, որոնք փոխանցվել են պետական պարտքի դիմաց: Հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են գործարար եւ մշակութային պատվիրակություներ փոխանակելու մասին: Եկատերինբուրգի քաղաքապետ Արկադի Չեռնեցկին պատրաստակամություն է հայտնել օգնելու նման այցերի կազմակերպման հարցում, որում Ուրալի մայրաքաղաքաը նույնպես շահագրգռված է: Այժմ քննարկվում են պատվիրակությունների փոխանակման կոնկրետ ժամկետները: Ենթադրվում է, որ եկատերինբուրգցիները Երեւան կմեկնեն արդեն սույն թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին: Ըստ Սմբատյանի, դա առավել ակտուալ կլինի, քանի որ 2005 թվականը հայտարարված է Հայաստանում Ռուսաստանի տարի: Բացի այդ, կողմերը նշել են, որ Եկատերինբուրգը եւ Հայաստանը բոլոր հիմքմերն ունեն տարբեր ոլորոտներում հարաբերությունները զարգացնելու համար: Ուրալի մայրաքաղաքում բնակվում է մեծ հայկական համայնք, որի ներկայացուցիչները պատրաստ են աջակցել այդ գործում: Դեսպանը երախտագիտություն է հայտնել Եկատերինբուրգի ղեկավարին այստեղ բնակվող հայերին աջակցելու համար, մասնավորապես, Բելինսկու փողոցում հայկական եկեղցի կառուցելու նպատակաով հողահատկացման համար: Հանդիպման ավարտին կողմերը նվերներ են փոխանակել: Այդպես, Չերնեցկին դեպսնաին է նվիրել մայիսի 8-ին քաղաքում բացված Հաղթանակի խորհրդանիշ հուշարձանի մանրակերտը: Ինչպես հայտնի է, հուշակոթողի հեղինկաը հայազգի հայտնի քանդակագործ Գեւորգ Գեւորգյանն է:


 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---