ՌԻՆՈ ՀԱՐՆԻՇ. ՄԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ19 մայիսի 2005 - 08:32 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանը ԱՄՆ-ին իր ռազմավարական դաշնակիցն է համարում»: Այս մասին ԱՄՆ դեսպանի եւ «Քափսթոուն» խմբի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, տեղեկացնում է Բաքվի «525» թերթը: Նա նշել է, որ ԱՄՆ օժանդակությամբ հնարավոր է եղել իրականացնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագիծը: «Մենք ցանկանում էինք, որ ԱՄՆ էլ ավելի ակտվորեն մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին»,- ասել է նախարարը: Նա ադրբեջանական ժողովրդի անունից մտահոգություն է հայտնել, որ մինչ այժմ ամբողջովին չի վերացվել «Ազատության աջակցության մասին ակտի» ամերիկյան կոնգրեսականների կողմից Ադրբեջանի նկատմամբ 1992 թվականին ընդունված 907-րդ ուղղումը: «Ներկայիս Հայաստանի քաղաքականությունը բաղկացած է օկուպացիայի, պատմության խեղաթյուրման, համաշխարհային հանրության, հայ ժողովրդի ներկայացմանը որպես բազմաչարչար ժողովուրդ լինելու շարունակություններից: Հայտնում եմ, որ մենք ոչ մեկին ոչ մի թիզ հող չենք տա: Եթե ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորվի, ապա Հարավային Կովկասում հագստություն երբեք չի լինի»,- ընդգծել է Ս.Աբիեւը: Դեսպան Ռ.Հարնիշը հայտարարել է, որ «Քափսթոուն» խմբի այցն այն բանի վկայությունն է, որ ԱՄՆ Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է: Վկայակոչելով Թբիլիսիում Ջորջ Բուշի ելույթը` դիվանագետն ընդգծել է, որ Ամերիկան միշտ կաջակցի կովկասյան ժողովուրդների անկախությանը: «ԱՄՆ միշտ կշարունակի ռազմական համագործակցությունն Ադրբեջանի հետ : Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի «Ազատության աջակցության մասին ակտի» 907-րդ ուղղումը լիովին վերացվիր»,- ասել է Ռ.Հարնիշը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |