ԼՂՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՐՔԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը երբեք չի մտել անկախ Ադրբեջանի կազմի մեջ եւ, հետեւաբար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նրա անբաժանալի մաս չի հանդիսանում: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Արման Մելիքյանը` մեկնաբանելով Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է «Ադրբեջանի անբաժանելի մասը»: Մելիքյանի խոսքերով, Թերրի Դեւիսն ինքն է մոլորության մեջ եւ ակամա մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը: «Ժամանակին Լեռնային Ղարաբաղը գտնվում էր միասնական Խորհրդային պետության կազմում եւ ԽՍՀՄ փլուզման ընթացքում հռչակեց իր անկախությունը` միջազգային նորմերին խիստ համապատասխան: Ինչ վերաբերում է ԼՂՀ միջազգային ճանաչմանը, ապա, իմ խորին համոզմամբ, դա ընդամենը ժամանակի հարց է», - նշել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---