ԲԱՔՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ, ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ20 մայիսի 2005 - 12:54 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը Հարավային Կովկասում ապակայունացման աղբյուր է», հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ուրբաթ օրը Բաքվում բացված «Հարավային Կովկասի անվտանգությունը եւ կայունացումը» ՆԱՏՕ-ի միջազգային կոնֆերանսում: «Այն ժամանակ, երբ Ադրբեջանը մեծ ավանդ է ներդնում տարածաշրջանում էներգապաշարների արտահանման զարգացման, իսկ Վրաստանը` տարանցիկ հնարավորությունների տրամադրման գործում, Հայաստանն արտահանում է անկայունություն»,- ասել է Ա. Ազիմովը: Փոխնախարարը նշել է, որ «Հայաստանը հարեւանների նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությամբ մեկուսացրել է իրեն տարածաշրջանային գլոբալ գործընթացներից, եւ Եվրաատլանտիկ կազմակերպությունների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ պետք է տարբերվի Ադրբեջանի եւ Վրաստանի նկատմամբ տարվող քաղաքականությունից»: Ա.Ազիմովը նշել է նաեւ, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը ոչ միշտ է դրական ազդում տարածաշրջանի իրավիճակի վրա: «Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի համագործակցության ամրապնումը կօգնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունների հանգեցմանը»,- ասել է դիվանագետը: ՆԱՏՕ-ի խորհրդաժողովում մասնակցում են փորձագետներ ԱՄՆ-ից, Ռումինիայից,Վրաստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |