ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ՇՓՄԱՆ ԳԾԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հորադիզ գյուղի հարավ-արեւելյան հատվածում, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնող խմբում ընգրկվել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միրոսլավ Վիմետալը /Չեխիա/, Ալեքսանդր Սամարսկին /Ուկրաինա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր կարգի պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ Անդրեյ Գորդիենկոն /ՌԴ/: Ադրբեջանական կողմից դիտարկման խումբը ղեկավարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Դիտարկումից առաջ ԵԱՀԿ առաքելությանն ուղեկցող ԼՂՀ Պաշտպանության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները արձանագրել են հրաձգային զենքի 2 կրակոց, որոնք հնչել են ադրբեջանական կողմից: Դիտարկումն անցկացվել է կողմերից անվտանգության երաշխիքներ ստացվելուց հետո: Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցին համապատասխան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---