ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԸՆԴՈՒՆԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԿՈՂՄԵՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կընդունի ղարաբաղյան խնդրի շուրջ կողմերի ցանկացած պայմանավորվածություն եւ Ռուսաստանի դիրքորոշումը կայանում է նարնում, որ կողմերը պետք է իրենք համաձայնության գան: Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքերով, եթե դա լինի կամավոր պայմանավորվածություն Լեռնային Ղարաբաղին անկախություն տրամադրելու վերաբերյալ, ապա Ռուսաստանը կճանաչի այն.«Եթե Լեռնային Ղարաբաղը մի օր որոշի, որ համաձայն է ինքնավարության Ադրբեջանի կազմում, թեեւ ես անձամբ դրան չեմ հավատում, ապա մենք կընդունենք նաեւ այդ որոշումը»,-նշել է նա եւ ընդգծել, որ կողմերի ցանկացած որոշում իրենց որոշումն է: «Այսօր Ռուսաստանը միանշանակ դեմ է մարտական գործողությունների վերսկսմանը: Անկասկած, այսօրվա իրավիճակում դա որոշակի երաշխիք է նաեւ Հայաստանի, եթե կուզեք, նաեւ Ադրբեջանի համար` այն, որ մենք ողջունում ենք բանակցային գործընթացը, սակայն ոչ մարտական գործողությունների վերսկսումը ոչ այս, ոչ էլ այն կողմից»,-նշել է նա: Նրա խոսքերով, հայկական կողմի պլանների մեջ չի մտնում ռազմական գործողությունների վերսկսումը, եւ եթե նման պլաններ չունի նաեւ ադրբեջանական կողմը, ապա էլ հարկ չկա խոսելու:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---