ԵԹԵ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱ ՔԺՄ-Ն, ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԵՄ ՄԻՋԵՎ ԿԱՐՈՂ ԵՆ ՉՍԿՍՎԵԼ26 մայիսի 2005 - 08:23 AMT PanARMENIAN.Net - Եթե Գերմանիայում ընտրություններից հետո իշխանության գա Քրիստոնյա ժողովրդավարական միությունը (CDU) Ազատ ժողովրդավարական կուսակցության հետ համագործակցությամբ, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները կարող են նույնիսկ չսկսվել, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ինչպես հայտարարել է CDU անդամ, Եվրամիության գործերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մատիաս Վիսմանը, իր կուսակցությունը մտադիր է մոտ ժամանակներս զեկույց հրապարակել նախընտրական արշավի մասին, որտեղ կարտացոլվի նաեւ դիրքորոշումը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցի վերաբերյալ դիրքորոշումը: Զեկույցում կնշվի, որ CDU հաղթանակի դեպքում աշնանային ընտրությունների ժամանակ (սեպտեմբերի 18) եւ եթե Ֆրանսիայում եւ Նիդերլանդներում հանրաքվեի արդյունքները բացասական լինեն շատ հնարավոր է, որ 2005 թվականի հոկտեմբերի 3-ին նախանշված բանակցությունները Թուրքիայի հետ հետաձգվեն: Հիշեցնենք, որ ավելի վաղ CDU նախագահ Անջելա Մերկելը առաջարկել էր Թուրքիային լիիրավ անդամակցության փոխարեն «արտոնյալ անդամակցություն»: Այդ դիրքորոշումը կյանքի կկոչվի միության հաղթանակի դեպքում: Հաղթանակի դեպքում Անջելա Մերկելը, հնարավոր է, դառնա Գերմանիայի առաջին կին կանցլերը: Նշենք, որ CDU-ն եղել է Բունդեստագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկման նախաձեռնողը: Հատկանշական է, որ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի լանդտագի ընտրությունների ժամանակ քրիստոնյա ժողովրդավարները արդեն համոզիչ հաղթանակ են տարել, 1975 թվականից հետո առաջին անգամ մեծամասնություն կազմելով երկրամասի խորհրդարանում: Այդպիսով, ԳԴՀ ամենախոշոր երկրամասում խորհրդարանական մեծամասնություն է կազմում քրիստոնյա ժողովրդավարների եւ ազատկանների լիբերալ-պահպանողական կոալիցիան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |