ՌԻՆՈ ՀԱՐՆԻՇ. ԲԹՋ-Ն ՓԱՍՏ Է, ՈՐԸ ԿՆՊԱՍՏԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) շահագործումը փաստ է, որը նպաստում է տարածաշրջանում հաշվեկշռի ստեղծմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հայտարարությունը, ըստ որի, այդ նախագիծը կխախտի ուժերի հաշվեկշիռը տարածաշրջանում: Ըստ ամերիկացի դիվանագետի, ԲԹՋ-ի շահագործումը մի իրադարձություն է, որը շատ կողմեր ունի, եւ առաջինը այն է, որ ԲԹՋ-ի միջոցով ավելի շատ նավթ կառաքվի: «ԲԹՋ-ն կնպաստի Կովկասի երկրների` այսինքն Ադրբեջանի եւ Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ապահովմանը: ԲԹՋ նաեւ կհանգեցնի ավելի սերտ տնտեսական ինտեգրմանը, այդ թվում նաեւ Թուրքիայի հետ: Այդ պատճառով ես գնահատում եմ այս նախագիծը որպես տարածաշրջանում հաշվեկշիռ ստեղծող»,-ամփոփել է Հարնիշը: Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Ադրբեջանում տեղի է ունեցել առաջին նավթի լցման արարողությունը ԲԹՋ-ի ադրբեջանական հատվածում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---