ՎՈՒԱՄ-Ը ՄՏԱԴԻՐ Է ԶԲԱՂՎԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՄԲ 7 հունիսի 2005 - 08:19 AMT PanARMENIAN.Net - ՎՈՒԱՄ կազմակերպությունը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) նպատակադրվել է կարգավորել տարածաշրջանային հակամարտությունները: Այս մասին, հունիսի 6-ին կայացած ճեպազրույցի ընթացքում, հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը: Նրա խոսքերով` որոշումն ընդունվել է մայիսի 27-29-ին Յալթայում անցկացված ՎՈՒԱՄ-ի խորհրդարանական վեհաժողովում: «ՎՈՒԱՄ-ի մասնակից երկրներում կան հակամարտություններ: Ադրբեջանում դա Լեռնային Ղարաբաղն է, Վրաստանում` Աբխազիան, Մոլդովայում` Մերձդնեստրը: Կազմակերպությունը նպատակադրվել է կարգավորել այդ հակամարտությունները: ՎՈՒԱՄ-ի հանդեպ ուշադրությունը մեծ է: Մի շարք երկրներ ձգտում են անդամակցել կազմակերպությանը: մենք գտնում ենք, որ նոր անդամների ընդգրկմամբ կազմակերպության գործունեւոյթւոնը կուժեղանա: Եւ տարածաշրջանի հակամարտությունների կարգավորումը հաջող ավարտ կունենա», ընդգծել է Միլի մեջլիսի խոսնակը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |