ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ21 հունիսի 2005 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանից դիտորդները բարձր են գնահատել Լեռնային Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունները: Ինչպես ասվում է ռուս դիտորդների հայտարարությունում. «Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունները եղել են ժողովրդավարական, թափանցիկ, ազատ, անկախ, օրինական, Լեռնային Ղարաբաղի Ընտրական Օրենսգրքին եւ միջազգային բոլոր բարձր չափանիշներին համապատասխանող»: Ինչպես նշվում է հայտարարությունում, ընտրությունները ցուցադրեցին ԼՂՀ ժողովրդի անհողդողդ ձգտումը` ուղղված ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտի ամրապնդմանը, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության դինամիկ զարգացմանը: «ԼՂՀ ժողովրդավարական ձեռքբերումներն աջակցություն եւ ճանաչում են պահանջում քաղաքակիրթ համաշխարհային հասարակության կողմից, ինչը կնպաստեր հակամարտության շուտափույթ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը, կհամապատասխաներ տարածաշրջանի եւ աշխարհի բոլոր ժողովրդների իրական շահերին», - ասվում է հայտարարությունում, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |