ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՅՈՒ ՋԵՐՍԻ ՆԱՀԱՆԳԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Գլխավոր Ասամբլեան միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը: Իսկ նահանգի կրթության հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանության բազմակողմանի ուսումնասիրման ծրագիրը: Բանաձեւում հարգանքի տուրք է մատուցվում զոհը դարձած 1,5 միլիոն հայերի հիշատակին: «Այս բանաձեւը ճանաչում է Հայոց ցեղասպանության 90-ամյակը եւ հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության կառավարության կողմից հանցավոր վարքագիծը համարում է միջազգային եւ պատմական կարեւորության հարց», - ասված է փաստաթղթում: Ծրագրի շրջանակներում Նյու Ջերսի նահանգի միջնակարգ դպրոցներում եւ քոլեջներում տարածվելու է «Հանցագործություններ ընդդեմ մարդկության եւ քաղաքակրթության. Հայերի ցեղասպանություն» գիրքը: Բացի այդ, նահանգի ուսուցիչներին բաժանվելու է Հայոց ցեղասպանության մասին ուսումնական ձեռնարկ, որը մշակվել է Նյու Ջերսի նահանգի Հոլոքոստի ուսումնասիրման հանձնաժողովի եւ Հայկական ազգային ինստիտուտի կողմից:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---