ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՊԿ ԱԳՆԽ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ՀԱՊԿ ԱԳՆԽ) նախագահությունը մեկ տարի ժամանակով ընդունել է Ռուսաստանը: Նման որոշում է ընդունվել այսօր` հունիսի 22-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստում, տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նիստի աշխատանքին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի արտգործնախարարները եւ Ղրղզըստանի արտգործնախարարի պաշտոնակատարը: Նիստի մասնակիցները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման հարցեր` ներառելով Կազմակերպության անդամ-պետությունների գործունեության համակարգման հարցերը Աֆղանստանի հետհակամարտային վերականգնման գործում: Բացի այդ, նախարարները առարկայնորեն քննարկել են մի շարք փաստաթղթեր, որոնք առնչվում են ռազմական, քաղաքական եւ այլ ոլորտներում ՀԱՊԿ հետագա զարգացման հիմնական պահերին: Շոշափվել են նաեւ ՀԱՊԿ` ՄԱԿ-ի եւ անվտանգության ոլորտում գործող այլ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների հետ շփումների եւ փոխգործակցության զարգացման հարցեր: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդունել են հայտարարություն` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի հարմարեցման վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին: ՀԱՊԿ ԱԳՆԽ հավանության է արժանացրել ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով ներկայացուցիչների խորհրդատվությունների ծրագիրը` 2005 թվականի երկրորդ կիսամյակի եւ 2006 թվականի առաջին կիսամյակի համար: Որոշում է ընդունվել, որ ՀԱՊԿ ԱԳՆԽ հաջորդ նիստը կկայանա 2005 թվականի աշնանը Մոսկվայում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---