ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՍՏԱՑՎԵԼ Է ԿԵՂԾ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՌՈՒՄԲԻ ՄԱՍԻՆ23 հունիսի 2005 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության շենքում ռումբի տեղադրման մասին տեղեկատվությունը կեղծ է եղել: Այս մասին լրագրողներին հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության բարձրաստիճան աշխատակից, քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Հակոբ Հարությունյանը: Նրա խոսքերով` տեղական ժամանակով ժամը 14:05-ին Հայաստանի վարչապետի ընդունարանում ստացվել է անանուն հեռախոսազանգ` կառավարության շենքում տեղադրված ռումբի մասին: Անմիջապես կառավարության շենք են ժամանել Արտակարգ իրավիճակների վարչության ջոկատները, որոնք համապատասխան որոնումներից հետո եկել են եզրակացության, որ ահազանգը կեղծ է եղել: Ներկայումս, Հարությունյանի խոսքերով, իրավիճակը հսկողության տակ է, աշխատում են գտնել հեռախոսային խուլիգանին, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |