ՖՐԱՆԿՈ ՖՐԱՏԻՆԻ. ԹՈՒՐՔԻԱ-ԵՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՊԵՍ ԱՆԿԱՆՈՆ ԲՆՈՒՅԹ ԿԿՐԵՆ

PanARMENIAN.Net - Եվրամիության հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանկո Ֆրատինին իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության սկսվող բանակցությունները «խորապես անկանոն կլինեն»: Նրա խոսքերով, տարիներ շարունակ միությանն անդամակցության շուրջ Թուրքիայի հետ հանդիպումներ անցկացնելուց հետո նրան մերժելը կարող է ճանապարհ բացել` լուրջ վնասների համար: Նշելով, որ Թուրքիայի հետ ԵՄ բանակցություններն անվերապահորեն պետք է սկսել հոկտեմբերին, լրագորղի այն հարցին, թե հնարավոր է արդյոք մի նոր մասնատում` Եվրոպայում, Ֆրատինին ասել է. «Դա շատ զգայուն մի անցում կլինի եւ կասկած չկա, որ Թուրքիայի հետ բանակցությունները չափազանց խճճված կընթանան», հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---