ՀԱՅԱՍԱՏՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԱՊՀ «ՄԱՐՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2005» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Այսօր սկսված «Մարտական համագործակցություն-2005» ԱՊՀ համատեղ զորավարժություններին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզըստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի հակաօդային պաշտպանության ուժերը, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Այդ զորավարժություններում ներգրավված են միայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զորամասերը: ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդի` Դուշանբեում կայացած նիստի ավարտից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը նշել է, որ «Խորհուրդը հաստատել է զորավարժությունների նախաձեռնությունը, որին համապատասխան, դրա մասնակիցները կլուծեն ՀԱՊԿ արեւելաեվրոպական, կովկասյան եւ կենտրոնասիական տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ազգային ուժերի ու միջոցների համատեղ կիրառման խնդիրները»: Ս.Իվանովը նշել է, որ զորավարժությունները կանցկացվեն երեք փուլով: Դրանցից երկուսը` առաջինը եւ երրորդը կկայանան Ռուսաստանում, երկրորդը` Ղազախստանում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---