SYNOPSYS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ25 հունիսի 2005 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 26-27 երկօրյա այցով Հայաստան կժամանի հայտնի Synopsys ընկերության նախագահ Աարտ Ջիըսը: Այդ մասին .am թղթակցի հետ զրույցում հաղորդել է Synopsys-ի SG գործադիր տնօրեն Հովիկ Մուսաելյանը: Նրա խոսքերով, այցի շրջանակներում ընկերության ղեկավարը հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում կքննարկվեն հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների զարգացման հարցերը: Մուսաելյանը հաղորդել է նաեւ, որ Աարտ Ջիըսը կմասնակցի Երեւանի պետական ճարտարագիտական (պոլիտեխնիկ) համալսարանի «Միկրոէլեկտրոնիկայի սխեմաներ եւ համակարգեր» բաժնի 64 շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Հիշեցնենք, որ Synopsys ընկերությունը միկրոսխեմաների նախագծման տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար է: Ընկերությունը հայկական շուկա է դուրս եկել անցյալ տարվա նոյեմբերից: Ընկերության ղեկավարությունը բազմիցս անգամ հայտարարել է այդ ոլորտում հայ մասնագետների բարձր մակարդակի մասին, ինչպես նաեւ Հայաստանի շահավետ աշխարհագրական դիրքի մասին, որը կապում է տարածաշրջանի խոշոր շուկաները:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |