ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Ստեփանակերտ են ժամանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մանը (ԱՄՆ), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան): Համանախագահների հանդիպումը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ տեղի է ունեցել փակ դռների ետեւում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ բանակցություններին` ռուս համանախագահը նշել է, որ զրույցը եղել է շատ կառուցողական եւ հետաքրքիր: «Համանախագահները ստացել են Լեռնային Ղարաբաղի ղեկավարության պատասխանները կարգավորման ընթացքում ծագած մի շարք հարցերի պատասխանները եւ խոսել են տեսակետների եւ դիրքորոշումների մասին` հաշվի առնելով, որ տարածաշրջան վերջին այցից հետո անցել է կես տարի»,-եզրափակել է Յուրի Մերզլյակովը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---