ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն «ՀԵՐՔՈՒՄ Է» ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հաղորդագրությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստման մասին, որով նախատեսվում է հանրաքվեի անցկացում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետի տեղակալ Թաիր Թագիզադեն, հաղորդում է «Թուրան» գործակալությունը: Նա նշել է, որ բանակցությունների տվյալ փուլում Պրահայի գործընթացի շրջանակներում քննարկվում են 7-9 տարրեր` «օկուպացիոն զորքերի դուրս բերում, ստիպողաբար վերաբնակների վերադարձ, հաղորդակցությունների վերականգնում, վստահության միջոցների հաստատում եւ այլն»: Բոլոր մյուս հարցերը, ներառյալ ԼՂ կարգավիճակը, քննարկումների առարկա կլինեն հաջորդ փուլերում, նշել է Թագիզադեն: Ընդ որում նա ընդգծել է, որ Ադրբեջանի ԱԳՆ դիրքորոշումը մնում է անփոփոխ. հակամարտությունը կարող է կարգավորվել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» հիմքի վրա: Ինչ վերաբերվում է ԼՂ կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը, «այդ հարցի քննարկումը հնարավոր է միայն մշտական բնակության վայրեր բոլոր ադրբեջանցիների վերադարձից հետո»: Իր վերաբերմունքը հայտնելով 2005 կամ 2006 թթ. խաղաղ պայմանագիր ստորագրելու հնարավորության մասին հաղորդագրությունների վերաբերյալ, Թագիզադեն ասել է, որ դեռեւս վաղաժամ է խոսել փաստաթղթի ստորագրման ժամկետների մասին, քանի որ աշխատանքը նրա տեքստի վրա դեռեւս չի սկսվել:


 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---