ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ ՋԱՎԱԽՔԻՈՒՄ ՏԵՂԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ՆԱԽԵՎԱՌԱՋ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Վրաստանի պետական այրերը հաճախ են շրջանառության մեջ դնում Վրաստանի հայաբնակ Ախալքալաքի շրջանի ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը` միաժամանակ նշելով պաշտոնական Թբիլիսիի պատրաստակամությունը ռազմակայանում աշխատող տեղաբնակներին աշխատանքով ապահովելու հարցում: Ինչպես հաղորդել է «Ա-Ինֆո» գործակալությունը, Ախալքալաքում գործող "Զանգ" կուսակցության համանախագահ Մելս Թորոսյանի կարծիքով վրացական իշխանությունները նման հայտարարություններով ուզում են շեշտել ռուսական ռազմակայանի Ջավախքի համար ունեցած միայն սոցիալ-տնտեսական նշանակությունը: Մինչդեռ, ինչպես նշում է Թորոսյանը, Ախալքալաքի ռուսական ռազմակայանը ջավախքցիների համար ունի նախեւառաջ ֆիզիկական անվտանգության նշանակություն: Իսկ ինչ վերաբերում է վրացական իշխանությունների խոստումներին տեղաբնակներին աշխատանքով ապահովելու վերաբերյալ, Մ. Թորոսյանը ասել է, որ եթե վրացական պետությունը ցանկանում է Ախալքալաքում աշխատատեղեր ստեղծել, ապա դա կարող է անել Ջավախքում ապրող 50 հազարանոց անգործ աշխատուժի համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---