ՎՐԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ. ԲՈՒՇԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՄԻՋԱԴԵՊԸ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Առաջիկայում Վլադիմիր Հարությունյանին մեղադրանք կներկայացվի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին, որը, մեկնաբանելով լրագրողների հարցն այն մասին, թե քննարկվել է արդյոք Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հեվսեփյանի հետ Հարությունյանի ձերբակալման հարցը, ընդգծել է, որ «կասկածյալը Վրաստանի քաղաքացի է, միջադեպը տեղի է ունեցել Վրաստանում, եւ, բնական է, դա ոչ մի կապ չունի Հայաստանի հետ: Ողջ տեղեկատվությունը եւ բոլոր ապացույցները մենք առայժմ փնտրում ենք Վրաստանում եւ դրանք հենց այստեղ էլ գտնվում են»,-ընդգծել է նա: Հիշեցնենք, որ 27-ամյա Վլադիմիր Հարությունյանը ձերբակալվել է հուլիսի 20-ի ուշ երեկոյան Վրաստանի ՆԳՆ աշխատակիցների Թբիլիսիի Վաշլիջվարի շրջանում անցկացրած հատուկ գործողության արդյունքում: Ձերբակալվելուց առաջ նա ավտոմատի կրակոցմերով սպանել է Վրաստանի ՆԳՆ հակաահաբեկչական բաժնի պետ Զուրաբ Կվիլիվիձեին: Հարությունյանը կասկածվում է Վրաստանի եւ ԱՄՆ նախագահների դեմ մահափորձ կատարելու համար` Ջորջ Բուշի Թբիլիսի կատարած այցի ժամանակ, հաղորդում է «Ռենում» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---