ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԿԱՐՈՂ Է ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՄՆԱԼ ԵՎՍ 100 ՏԱՐԻ22 հուլիսի 2005 - 10:09 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը «երբեք թույլ չի տա ոչ Լեռնային Ղարաբաղի անկախացումը, ոչ նրա միացումը Հայաստանին»,-հայտարարել է Ի.Ալիեւը: Նման հայտարարություն է արել Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հանդես գալով առաջին կիսամյակում երկրի զարգացման սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված խորհրդակցությունում: «Մեր դիրքորոշումը անփոփոխ է` երբեք, ոչ այսօր, ոչ վաղը, ոչ 10, ոչ էլ 100 տարի անց Լեռնային Ղարաբաղի անջատման հարցը Ադրբեջանից չի կարող լինել քննարկման առարկա»,-հայտարարել է նախագահ Ալիեւը` մեկնաբանելով վերջերս հայկական եւ այլ ԶԼՄ-ներում հայտնվող նյութերը Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ: Ադրբեջանական պետության ղեկավարը հատուկ նշել է, որ «ադրբեջանական հողերի օկուպացիան չի կարող հավերժական լինել»: «Դրան վերջ կտրվի, եւ մենք ցանկանում ենք կարգավորել հարցը խաղաղ միջոցներով, բանակցությունների ճանապարհով»,-ասել է Ալիեւը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |