ԼՈԶԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ. ԹՈՒՐՔԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ, ՀԱՅԵՐԸ` ԲՈՂՈՔՈՒՄ

PanARMENIAN.Net - Լոզանում հայերը եւ քրդերը հուլիսի 24-ին` Լոզանի պայմանագրի ստորագրման օրը կազմակերպել են բողոքի ակցիա, հաղորդում է Blick online-ը: Հիշեցնենք, որ Լոզանի պայմանագրով 1923 թվականին հիմնվել է թուրքական պետությունը: Ժամանակակակից Թուրքիայի համար Լոզանի պայմանագիրը նշանակում է երկրի ինքնիշխանության միջազգային ճանաչում, իսկ հայերի, քրդերի եւ ասորիների համար` ինքնիշխանության վերջին հույսի կորուստ: Մինչդեռ թուրքերը տոնում են Լոզանի պայմանագրի տարելիցը, քրդերը, հայերը եւ ասորիները բողոքի ցույցեր են կազմակերպում: Լոզանի ցույցը արտոնված էր Շվեյցարիայի իշխանությունների կողմից այն պայմանով, որ թուրքական համայնքի ներկայացուցիչները մի կողմից, եւ հայկական, քրդական եւ ասորիների համայնքների ներկայացուցիչները մյուս կողմից հեռու կմնան իրարից եւ չեն տեղաշարժվի քաղաքով: Թուրքական կողմի հռետորների թվում էր նաեւ թուրքական Աշխատանքի կուսակցության նախագահ Դողու Պերինչեկը: Իր ելույթում նա ժխտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես ավելի վաղ արել էր դա Վինտենտուրի միջազգային գիտաժողովում :
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---