ԿՈՒԲԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵԼ ԵՐԿՐԱՄԱՍԻ ԱԶԳԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՐԱ25 հուլիսի 2005 - 10:02 AMT PanARMENIAN.Net - Կուբանի իշխանությունների կողմից ընդունված «2005 թվականին Կրասնոդարի երկրամասում միջազգային հարաբերությունների ներդաշնակեցման եւ ազգային մշակույթների զարգացման նպատակային ծրագիրը» զուրկ է կոնկրետությունից: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, այդ մասին ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական կենտրոնի հարավային տարածաշրջանների սոցիալ-տնտեսական եւ քաղաքական հիմնախնդիրների բաժնի փորձագիտական եզրակացության մեջ: Այդ փաստաթղթի հեղինակների կարծիքով` ծրագրում բացակայում է ոչ միայն բավարար իրավական հիմքը, այլեւ երկրամասի հստակ ազգաժողովրդագրական պատկերը` հիմնված ոչ թե զգացմունքների, այլ թվերի, գիտական վերլուծության վրա: Արդյունքում, ծրագրի հեղինակների տրամաբանությամբ, երկրամասի ազգաժողովրդագրական իրադրության վրա ազդող ազգերի թվում նշվում են համշենահայերը (մահմեդականացված հայեր), որոնց թիվը, մասնագետների գնահատականներով, 600-1000 մարդ է: Փորձագիտական եզրակացության մեջ նաեւ նշվում է, որ ծրագրի տեքստը աչքի է ընկնում «երկակիությամբ». ներդաշնակեցման ընդհանուր կոչերը զուգորդվում են պնդումներով, որոնք կարող են մեկնաբանվել որպես քսենոֆոբիա: Ըստ փորձագետների` ծրագրի հիմնական թերությունը լուրջ գիտական վերլուծության բացակայությունն է, իսկ նրբանկատություն պահանջող այնպիսի ոլորտում, ինչպիսին էթնոքաղաքականությունն է, դա անթույլատրելի է: «Շարադրվածից ելնելով` գտնում ենք, որ ծրագիրը արմատապես վերամշակման կարիք ունի, եւ այդ աշխատանքներում պետք է ներգրավել մասնագետների` ազգաքաղաքագետների, ազգասոցիոլոգների, իրավագետների եւ այլն»,- ասվում է փորձագիտական փաստաթղթում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |