«ՖՐԱՆՍ ՊՐԵՍ». ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՃՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ

PanARMENIAN.Net - Ռազմական ծախսերի աճն Ադրբեջանում կարող է հանգեցնել նոր պատերազմի, գտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը` հրապարակելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, թե ընթացիկ տարում ռազմական ծախսերն աճել են 70 տոկոսով: Հիշեցնենք, որ նախօրեին Ի.Ալիեւն ասել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար պաշտոնական Բաքուն մոբիլիզացրել է իր ուժերն ինչպես տնտեսական, այնպես էլ դիվանագիտական ոլորտում, եւ որ դրան զուգահեռ հատուկ նշանակություն է տրվում բանակի ամրապնդմանը. «Ադրբեջանի ռազմական հզորության բարձրացման համար բանակին հատկացվող բյուջետային փոխանցումներն ավելացվել են 70%: Ադրբեջանը ցանկացած գնով կազատագրի իր հողերը»,- վստահ է Ադրբեջանի ղեկավարը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել էր, որ ընթացիկ տարում բանակի համար նախատեսվում է ծախսել 300 միլիոն դոլար` անցյալ տարվա 150 միլիոնի դիմաց
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---