ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԴԺԳՈՀ Է Վ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՇԵՇՏԱԴՐՈՒՄԻՑ

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին երեկ ՆԳՆ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ քննադատության է ենթարկել երկրի զանգվածային լրատվության միջոցներին եւ որոշ կուսակցություններին Վլադիմիր Հարությունյանի ազգային պատկանելությունը մշտապես շեշտադրելու համար: «Ինձ համար ազգությունը նշանակություն չունի: Հարությունյանը հայ է, նրա կողմից սպանված սպայի (Զուրաբ Կվիլիվիձե) այրին նույնպես հայ է: Նրանք երկուսն էլ Վրաստանի քաղաքացիներ են»,-հայտարարել է Սահակաշվիլին: Հիշեցնենք, որ Վ.Հարությունյանը, որին օրերս ձերբակալել էին Վրաստանի իրավապահ մարմինները, մեղադրվում է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դեմ նրա թբիլիսյան ելույթի ժամանակ կատարած մահափորձի համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---