ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻՆ ՍՊԱՆՈՂԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ28 հուլիսի 2005 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության փաստով հարուցված գործի դատաքննությունը կշարունակի սեպտեմբերի 27-ին: Գ.Մարգարյանի գործով ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը տեղեկացրել է, որ հերթական նիստում դատարանը կլսի ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող ադրբեջանցի երկրորդ սպային: Դատարանում հանդես կգա նաեւ երկրորդ հայ սպա Հայկ Մակուչյանը, ում կյանքի դեմ մարդասպան Ռ.Սաֆարովը եւս ոտնձգություն էր կատարել: Դատական նիստին մասնակցելու համար Բուդապեշտ կմեկնեն Հ.Դեմոյանը, Հ.Մակուչյանը եւ Գ.Մարգարյանի ծնողների ու պաշտպան Նազելի Վարդանյանը: Հայկ Դեմոյանի կարծիքով` սեպտեմբերին տեղի ունենալիք նիստը վերջինը չի լինի, քանի որ առաջ է եկել դատաբժշկական երրորդ փորձաքննության անհրաժեշտությունը: Առաջին փորձաքննության արդյունքների համաձայն, Ռ.Սաֆարովը մեղսունակ էր ճանաչվել: Եզրակացությունում նշվել էր, որ Սաֆարովը սպանությունը կատարել է դիտավորյալ, սառնասրտորեն եւ հոգեպես առողջ վիճակում: Երկրորդ դատաբժշկական փորձաքննության արդյունքները տարբերվել էին նախորդից` դրանցում նկատելի էին հանցանքի պահին Ռ.Սաֆարովի հոգեկան վիճակի գնահատման մասնակի մեղմացումներ` չբացառելով հանցանքի պահին նրա մեղսունակության փաստը: Դատարանի որոշմամբ նախատեսվում է երկու փորձագիտական խմբերի համատեղ հանդիպում` վերջնական եզրակացություն ներկայացնելու համար: Ի դեպ, ադրբեջանցի մասնագետները ներկա են եղել երկրորդ փորձաքննությանը` իրավունք չունենալով որեւէ ձեւով ազդել գործընթացի վրա: Հայկ Դեմոյանի ներկայացմամբ` ադրբեջանական իշխանությունները փորձում են դատավարության ակնհայտ ու շարունակական ձգձգումներն օգտագործել ներքաղաքական խնդիրների լուծման համար, եւ բոլորովին էլ պատահական չէ, որ ադրբեջանական որոշ քաղաքական գործիչներ Ռ.Աաֆարովին Ադրբեջան տեղափոխելու ձգտումներն ուղղակիորեն կապում են ղարաբաղյան հակամարտության լուծման հետ: Հիշեցնենք, որ հունգարական դատարանն արգելել էր ադրբեջանական կողմին ներկայացնել փաստաթղթեր, նյութեր, որոնք կրում են քարոզչական բնույթ ու շեղում են դատական նիստերը: Հայկ Դեմոյանը հավաստիացրել է, որ մինչեւ հերթական դատական լսումները, հայկական կողմը Հունգարիայում քարոզչական աշխատանքներ է տանում: Շարունակվում են հանդիպումները հունգարական հասարակության, մամուլի ներկայացուցիչների հետ: Հ.Դեմոյանը կարծիք է հայտնել, որ «նման ողբերգական նախադեպերը բացառելու համար, անհրաժեշտ է գրագետ պայքար մղել` համապատասխան քարոզչություն տանելով ու ադրբեջանական կողմին արժանի հակահարված տալով», տեղեկացնում է «Արմենպրեսը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |