ԵԱՀԿ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԱՆԲԱՎԱՐԱՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ մտահոգություն է հայտնել կազմակերպության անդամ երկրների խորհրդարաններում եւ ազգային պատվիրակություններում կանանց անբավարար մասնակցությամբ, այդ թվում նաեւ Հարավային Կովկասի պետություններում: Տվյալ դրույթը բովանդակվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գենդերային հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոնե Թինգսգարդի «Գենդերային բալանս-2005» զեկույցում, որը հրապարակվել է ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքում: Նշվում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի պատվիրակություններում կանանց թիվն անփոփոխ է մնացել: Զեկույցի համաձայն` 2004 թվականին տղամարդկանց եւ կանանց հարաբերությունը ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունում կազմել է 1-ը 5-ի: Հայաստանի պատվիրակությունում այդ հարաբերությունը կազմել է 1-ը 3-ի, իսկ վրացականում` 2-ը 5-ի: «Եթե կառավարությունները չեն կարող գտնել որակյալ թեկնածուների, ԵԱՀԿ ԽՎ ազգային պատվիրակությունները կարող են նրանց օգնել համապատասխան թեկնածուներ գտնելու հարցում»,- նշվում է զեկույցում: Միեւնույն ժամանակ, փաստաթղթում վեր է լուծվում Հարավային Կովկասի երկրների խորհրդարաններում կին պատգամավորների թվաքանակի իրավիճակը: Նշվում է, որ Ադրբեջանում տվյալ թիվը կազմում է 13` 124-ից (10,5%), Հայաստանում` 7` 131-ից (5,3%), Վրաստանում` 22` 235-ից (9,4%): Կին պատգամավորների առավել մեծ տոկոսը Շվեդիայի (45,3%), Նորվեգիայի (38,2%) եւ Ֆինլանդիայի (37,5%) խորհրդարաններում է: Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ գենդերային բալանսի մասին զեկույցը պատրաստվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գենդերային հարցերով միջազգային քարտուղարության կողմից: Զեկույցը ցույց է տալիս, որ վերջն հինգ տարիների ընթացքում ԵԱՀԿ-ում գենդերային հարաբերությամբ ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունեցել, եւ որ տվյալ իրավիճակը վատանում է: Նշվում է, որ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունները պետք է անհապաղ քայեր ձեռնարկեն կին թեկնածուներին աշխատանքի ընդունելը խրախուսելու ուղղությամբ: Գենդերային բալանսի մասին զեկույցը պարզորեն ցույց է տալիս, որ նույնիսկ ԵԱՀԿ-ում` մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կազմակերպությունում, իրավիճակը շատ հարցերում անբավարար է, տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---