ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՎԵՐՈՒՄ30 հուլիսի 2005 - 09:38 AMT PanARMENIAN.Net - 2005 թվականի հուլիսի 29-ին Խոստինի շրջանի ՆԳԲ հերթապահ բաժին ահազանգ է եղել հայաբնակ Վերխնի Յուրտ գյուղի բնակիչների կողմից, որ գյուղից հինգ կմ հեռավորության վրա բլուրին գտնվող գերեզմանոցում ավերված է մեծ քանակությամբ գերեզմաններ, տեղեկացնում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը: Գերեզմանոցի տարածքի ստուգման արդյունքում հայտնաբերվել է 29 ավերված գերեզմաններ, որոնց մեծ մասը հայերին է պատկանում: Յուրաքանչյուր ավերված գերեզմանաքարի վրա գրված է եղել «շիզոֆրենիա»: Ենթադրվում է, որ գերեզմանները քանդվել են ինչ որ ծանր առարկայով: Ներկայումս հետաքննությունը մի քանի վարկածներ է դիտարկում` հոգեկան խանգարում ունեցող անձի կողմից կատարված հանցագործություն, ինչպես նաեւ գերեզմանների ավերում վրիժառությունից ելնելով: Աշխատանքներ են տարվում նաեւ այլ վարկածների, տվյալ հանցագործությունը կատարած անձանց փնտրտուքի ուղղությամբ: Խոստինի շրջանի ՆԳԲ-ում հարուցվել է քրեական գործ ըստ Ռուսաստանի Դաշնության ՔՕ 244 հոդվածի` «Մահացաների մարմինների եւ նրանց թաղման վայրերի պղծում»: Վերխնի Յուրտ գյուղի բնակիչները լուրջ մտահոգություն են հայտնում կատարվածի առնչությամբ: Հուլիսի 30-ի երեկոյան գյուղում տեղի կունենա բնակիչների հավաք, որի ընթացքում կքննարկվի տվյալ բարբարոսությունը, որը, բնակիչների կարծիքով` ազգային աստառ ունի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |