ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀՀ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ 6 օգոստոսի 2005 - 09:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, թե իրենց աշխատակիցները հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցության կասկածանքով ձերբակալել են «Ենի ֆիկիրի» երիտասարդական շարժման առաջնորդ Ռուսլան Բաշիրլիին, որը հարում է Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցությանը (ԱԺՃԿ)` այդ նույն կազմակերպության մեկ այլ անդամ Օսման Ալիմուրադովի գլխավոր դատախազություն ներկայացրած հայտարարության հիման վրա: Վերջինիս հավաստիացումների համաձայն, «հուլիսի 28-29 նա եւ Բաշիրլին այցելել են Թբիլիսի, որտեղ հանդիպել են ոմն Գեորգի Իսպիրյանի եւ Վարդանի հետ, որոնք իրականում հայկական հատուկ ծառայությունների աշխատակիցներ են»: Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կուսակցությունում (ԺՃԿ) այդ մեղադրանքները կտրականապես հերքում են, իսկ ողջ տեղի ունեցածը համարում են սադրանք: «Սադրիչ հաղորդագրության մեջ ասվում է, որ իբր Բաշիրլին հանդիպել է Իսպիրյանի հետ մասնավոր բնակարանում, որը խոստացել է «Ենի ֆիկիրի» առաջնորդին համակողմանի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանում «գունավոր հեղափոխություն» անելու եւ ԱԺՃԿ-ի առաջնորդ Ալի Քերիմլիին իշխանության բերելու գործում: Իսպիրյանը խոստացել է մատակարարել ընդդիմությանը Ադրբեջանի իշխանություններին վարկաբեկող նյութերով եւ Բաշիրլիին է փոխանցել 2 հազար դոլար: Նա նաեւ հաղորդել է Բաշիրլիին, որ նման օգնությունը կանոնավոր կլինի»,-ասվում է ԱԺՃԿ հաղորդագրության մեջ: ԱԺՃԿ-ն կոչ է արել միջազգային հանրությանը անտարբեր չմնալ «Ենի ֆիկիրի» ակտիվիստների ճակատագրի հանդեպ եւ սատար կանգնել Ռուսլան Բաշիրլիին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |