ՆԱՏՕ-Ն ԳԻՏԱԿՑՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՂՋ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ 8 օգոստոսի 2005 - 08:08 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն գիտակցում է, որ տարածաշրջանային համագործակցությունը Հարավային Կովկասում դժվարանում է հարեւան երկրների միջեւ առկա երկկողմ վեճերով: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Սխեֆֆերը: «Իհարկե, մենք հանդես ենք գալիս համագործակցության եւ բարիդրացիական հարաբերությունների օգտին, այդ թվում նաեւ Կովկասում: Միեւնույն ժամանակ գիտակցում ենք, որ տարածաշրջանային համագործակցությունը երբեմն կարող է բարդանալ հարեւան երկրների միջեւ երկկողմ վեճերով: Մենք նաեւ գիտակցում ենք, որ միեւնույն տարածաշրջանի առանձին պետությունների դիրքորոշումները կարող են էականորեն տարբերվել` իրենց առաջնահերթությունների եւ քաղաքական ամբիցիաների առումով: Այդ պատճառով ՆԱՏՕ-ն որոշել է կիրառել Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որպեսզի մենք կարողանանք հարմարեցնել գործնական համագործացկության ծրագրերը յուրաքանչյուր պետության յուրահատուկ պահանջներին», - նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդում է «Մեդիամաքսը»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանը Բաքվի բանտում ենթարկվել է խոշտանգման․ Փաստաբանները դիմել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե Նրան ստիպել են երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ և ավելի քան երկու օր զրկել են խմելու ջրից ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ հայկական ուժերը կրակ չեն բացել Ադրբեջանի տարածած բոլոր հաղորդագրությունները վերաբերում են սահմանի նույն՝ Նախիջևանին սահմանակից հատվածին Բաղրամյան պողոտան բաց է, Բագրատ սրբազանը հայտարարել է շարժման վերադասավորման մասին Ըստ սրբազանի՝ առաջիկա երեք օրը տարբեր հանդիպումներ կունենան ՀՀ կժամանի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը Նա կգլխավորի Կալիֆորնիա, Կանզաս, Միչիգան, Մոնթանա և Փենսիլվանիա նահանգների նահանգային պաշտոնյաների պատվիրակությունը |