ՎՐԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՆԱՏՕ-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ՏԱՐԱԾՔ22 սեպտեմբերի 2005 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն քննարկել է Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ «ՆԱՏՕ-ի ուժերի ու անձնակազմի տարանցման ապահովման եւ ընդունող երկրի աջակցության մասին» պայմանագրի նախագիծը: Խորհրդարանական քննարկումներից հետո կոմիտեի ներկայացուցիչներն նշել են, որ փաստաթուղթը մեծ նշանակություն ունի Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների զարգացման ու խորացման համար: Փաստաթղթի վավերացման դեպքում` ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրները վրացական կողմի հետ նախնական համաձայնությամբ կարող են Վրաստանով տեղափոխել ռազմական տեխնիկա, զորք եւ սարքավորումներ: Սեպտեմբերի վերջին Վրաստանի կայցելի ՆԱՏՕ-ի ոչ պաշտոնական առաքելությունը, որը կծանոթանա Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի Անհատական գործընկերության գործողության ծրագրի իրագործման ընթացքին, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |