ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ՊՐԵՄՅԵՐԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ

PanARMENIAN.Net - Նախօրեին, սեպտեմբերի 27-ին Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի փուլում հոլանդական «Այաքսի» եւ Լոնդոնի «Արսենալի» միջեւ ընթացող խաղի 69-րդ րոպեին 0:2 հաշվի դեպքում փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի եւ հոլանդական ակումբի խաղացող Էդգար Մանուչարյանը: 2 րոպե անց «Այաքսին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Գոլը խփեց Ռոզենբերգը, որը առաջ անցավ Գալաշեկի տուգանային հրապարակից դուրս դարպասի ձողին ուղղված հզոր հարվածից հետո: Մանուչարյանը խաղում էր աչ հարձակվողների թվում եւ ընդհանուր առմամբ լավ տպավորություն է թողել, թեեւ զգացվում էր նաեւ նման հեղինակավոր մրցաշարում խաղալու փորձի պակասը: Երիտասարդ հարձակվողը սկիզբից կանոնների խախատում թույլ տվեց դաշտի կենտրոնում եւ արժանացավ ֆոլի, իսկ ավելացված 2-րդ րոպեի ժամանակ նրա ակտիվ գործողությունների արդյունքում դեպի դարպասը ուղղված հարվածից չկարողացան օգտվել նրա խաղընկերները: Հաշիվը այդպես էլ չփոխվեց: Երկու խաղից հետ «B» խմբի առաջատարը Լոնդոնի «Արսենալն» է, որը հավաքել է 6 միավոր, 2. Տունը (Շվեյցարիա)` 3 միավոր, 3.Այաքս (Հոլանդիա)` 1 միավոր, 4. Սպարտա (Պրահա)` 1 միավոր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---