ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ «ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆ Է» ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Եվրոպական Խորհրդարանն այսօր ընդունել է բանաձեւ, որում Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն անվանել է «անհրաժեշտ պայման»` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար: Այսօր ընդունած բանաձեւը հավանություն է տվել հոկտեմբերի 3-ին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները սկսելուն: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել են 356 պատգամավորներ, դեմ` 181, ձեռնպահ են մնացել Եվրախորհրդարանի 125 անդամներ: Նշենք, որ 2004 թվականի դեկտեմբերի 14-ին Եվրախորհրդարանն ուղղում էր մտցրել «ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին Թուրքիայի գրանցած առաջընթացի մասին» զեկույցի տեքստում, որը կոչ էր անում Անկարային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---