ԱՄՆ քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ 4 հոկտեմբերի 2005 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չի փոփոխվել, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մաքքորմակը: Մաքքորմակը հայտարարել է այս մասին պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նախագահ Բուշին ուղղված 59 կոնգրեսականների նամակը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու մասին, կարող է վկայել ամերիկյան քաղաքականության փոփոխության մասին: «Մենք, իհարկե, ողջունում ենք Կոնգրեսի անդամների հետաքրքրությունը տարբեր արտաքին քաղաքական հարցերի, այդ թվում` այս հարցի նկատմամբ: ԱՄՆ քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի եւ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի նկատմամբ չի փոխվել: Մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը եւ առկա հակասությունների լուծմանն ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի բոլոր ջանքերը: Սակայն մեր քաղաքականությունը ոչ մի փոփոխություններ չի կրել», - հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանն ասել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին |