Ուրուգվայի հայերը բողոքի ցույց են անցկացրել Մոնտեվիդեոյում ԵՄ գրասենյակի մոտ

PanARMENIAN.Net - Ուրուգվայի հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ հոկտեմբերի 3-ին Մոնտեվիդեոյում Եվրամիության գրասենյակի արջեւ տեղի ունեցավ բազմամարդ բողոքի ցույց: ՀՅԴ Դաշնակցության «Հայաստան» երիտասարդական միության անդամները իրենց հետ բերել էին գրացուցանակներ, որոնց վրա գրված էր. «Թուրքիա` ճանաչի քո կողմից կատարված հանցագործությունը-Հայերի Ցեղասպանությունը», «Պատմությունը անհնարին է քողարկել», «Վոչ Թուրքիային ԵՄ մուտքի իրավունքին մինչեւ այդ երկիրը չճանաչի Հայերի Ցեղասպանությունը»: Ցույցի մասնակիցներին միացան նաեւ Ուրուգվայի խորհրդարանի պատգամավորներ` ազգությամբ հայ Լիլիան Կեչեչյանը եւ Իվան Պոստասը: Եվրամիության ներկայացուցչին հանձնվեց վերջին ամիսներին հավաքված ավելի քան 30 հազար ստորագրություններով փաթեթ, որոնց հեղինակները պահանջում են Թուրքիային ԵՄ մուտքի իրավունք չընձեռել, մինչեւ այդ երկիրը չճանաչի հայերի ցեղասպանությունը` հայտնում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---