Լատվիայի նախագահ.Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի աշխարհի ոչ մի երկրում ցեղասպանություն չլինի 7 հոկտեմբերի 2005 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Լատվիայի պատվիրակությունը Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի գլխավորությամբ այցելել է Երեւանի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ: Լատվիայի նախագահը նաեւ եղեւնի է տնկել մերձակա Հիշատակի ծառուղում: Վայրա Վիկե-Ֆրեյբերգան նաեւ այցելել է ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, որտեղ գրառում է արել թանգարանի հուշամատյանում.«Հայոց ցեղասպանության զոհերի պատվին մենք հավերժ կհիշենք զահվածների մասին եւ մեր տուրքն ենք մատուցում անմեղ զոհերին: Մենք պետք է զգուշացնենք մեր ապագա սերնդին, եւ պետք է փորձենք անել ամեն ինչ, որպեսզի աշխարհի ոչ մի երկրում ցեղասպանություն չլինի: Մենք պետք է զգույշ լինենք, եւ թույլ չտանք նման հանցագործության կրկնություն»: Նշենք, որ Լատվիայի նախագահը Հայաստանում է գտնվում երկօրյա պաշտոնական այցով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |