ԵԽՆԿ-ի ղեկավարը կոչ է արել հայ ժողովրդին մասնակցել սահմանադրական հանրաքվեին

PanARMENIAN.Net - Պորտուգալիայի արտգործնախարար, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի ղեկավար Դիոգո Ֆրեյտաս դու Ամարալը հանդես է եկել հայտարարությամբ նոյեմբերի 27-ին Հայաստանում կայանալիք Սահմանադրության հանրաքվեի կապակցությամբ: ԵԽՆԿ նախագահի հայտարարության մեջ մասնավորապես, նշվում է.«Մի քանի ամսվա բուռն բանակցություններից հետո ՀՀ Ազգային Ժողովը ընդունել է սահմանադրական փոփոխությունների փաթեթը, առաջնորդվելով Եվրոպայի Խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններով: Նոյեմբրի 27-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն կենսական նշնակություն կունենա Հայաստանի համար: Մասնակցելով հանրաքվեին Հայաստանի ժողովուրդը որոշում կկայացնի հանրապետության ապագայի համար հիմնարար նշանակություն ունեցող փոփոխությունների վերաբերյալ: Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքը սահմանդրական փոփոխությունների մասին ցույց տվեց, որ բարեփոխումները թույլ կտան համապատասխանեցնել Սահամանադրությունը եվրոպական չափանիշներին, ամրապնդելով դատական մարմինների անկախությունը, կանոնավորելով հավասարակշռությունը իշխանության գործադիր եւ օրենսդրական մարմինների միջեւ, ինչպես նաեւ խթանելով ժողովրդավարությունը եւ մամուլի ազատությունը: Ես հուսով եմ, որ Հայաստանի քաղաքական կուսակցությունները կառաջնորդվեն պատասխանատվության զգացումով եւ կոչ եմ անում, անկախ նրանց միջեւ եղած տարաձայնություններից, աջակցել այն բարեփոխումներին, որոնք կարեւոր են ժողովրդի ժողովրդավարական ապագայի համար: Մասնակցելով հանրաքվեին եւ ի ցույց դնելով իրենց նվիրվածությունը ազատության եւ ժողովրդավարության արժեքներին, Հայաստանի ժողովուրդը կապացուցի Հայաստանը Եվրոպայի կառուցման գործընթացների լիիրավ անդամ տեսնելու իր ցանկությունը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---