Հայաստանն ու Լիտվան հայտարարություն են ստորագրել եվրա-ատլանտյան ինտեգրման ոլորտում աջակցության մասին18 հոկտեմբերի 2005 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Այսօր, հոկտեմբերի 18-ին, Լիտվայի արտգործնախարար Անտանաս Վալիոնիսը եւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ստորագրել են համատեղ հայտարարություն տարածաշրջանային համագործակցության եվրա-ատլանտյան ինտեգրման ոլորտում աջակցության մասին: Կնքված փաստաթուղթը նախատեսում է երկրների համագործակցություն Լիտավյի եվրա-ատլանտյան ինտեգրման փորձը Հայաստանին փոխանցելու գործում: Բացի այդ, նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարները եւ նշել են տնտեսական համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտությունը: Օսկանյանը հավանություն է տվել Վալիոնիսի առաջարկին` դեկտեմբերին կազմակերպել Մերձբալթյան եւ Հարավային Կովկասի երկրների արտգործնախարարների հանդիպումը Բրյուսելում: «Այդ հանդիպումը լավ հնարավորություն կընձեռի քննարկել «3+3» (երեք մերձբալթյան եւ երեք հարավկովկասյան պետություններ) աշխատանքային պլանը եւ բովանդակությունը, ինչպես նաեւ նախաբան կհանդիսանա 2006 թվականի գարնանաը Վիլնյուսում կայանալիք վեց երկրների արտգործնախարարների հանդիպման համար»,-նշել է Վալիոնիսը: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վ.Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը նշել է, որ Լիտվան միշտ կողմ է եղել ԵՄ եւ Հարավային Կովկասի հարաբերությունների ամրապնդմանը: Հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Բալթիայի եւ Հարավային Կովկասի գործակցության հնարավությունները, ինչպես նաեւ իրավիճակը տարածաշրջանում: «Մենք ցանկանում ենք ամրապնդել երեք մերձբալթյան եւ երեք հարավկովկասյան երկրների համագործակցությունը: Դա մեր միջազգային քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկն է»,-նշել է Ադամկուսը: Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտմանը` Ադամկուսը նշել է, որ Լիտվան միշտ արտահայտվել է ԵՄ եւ Հարավային Կովկասի միջեւ առավել ակտիվ եւ համակարգված հարաբերությունների օգտին: Օսկանյանը երախտագիտություն է հայտնել Լիտվային Հայաստանի հանդեպ ուշադրության համար եւ փոխանցել է նրան մեր նախագահի Հայաստան այցելելու հրավերը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |