Ֆրեզնոյում կկանգնեցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան19 հոկտեմբերի 2005 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Ֆրեզնոյի քաղաքապետ Ալան Օթրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ հանդիպման ժամանակ հաղորդել է, որ առաջիկայում քաղաքում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Քաղաքապետը Արամ Առաջինին է հանձնել քաղաքի խորհրդանշական բանալին: Բացի այդ, Ֆրեզնոյի Խաղաղօվկիանոսյան համալսարանում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հանդես է եկել դասախոսությամբ, որում անդրադարձել է ԱՄՆ-ում տարբեր մշակույթների խաղաղ գոյակցության մոդելին: Որպես անհանդուրժողականության առավել անմարդկային օրինակ Արամ Առաջինը նշել է Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից: Կաթողիկոսը ընդգծել է, որ քանի որ ԱՄՆ-ն հանդես է գալիս որպես հանդուրժողականության, մարդու իրավունքների եւ արդարության պաշտպան, Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունըՀոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |