Վրաստանում առաջարկում են նոր մոտեցում մշակել հայալեզու, ռուսալեզու եւ ադրբեջանալեզու մամուլի հանդեպ19 հոկտեմբերի 2005 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական ինտեգրման կոմիտեն քննարկել է երկրում լույս տեսնող հայալեզու, ռուսալեզու եւ ադրբեջանալեզու մամուլին պետբյուջեից միջոցներ տրամադրելու հարցը: Ներկայումս Վրաստանի պետբյուջեից ֆինանսավորվում է հայալեզու «Վրաստան», ադրբեջանալեզու «Գուրջիստան» եւ ռուսալեզու «Սվոբոդնայա Գրուզիա» թերթերը: «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդյանը նիստի ժամանակ տեղեկացրել է, որ ներկայումս հատկացվող գումարը (տարեկան 20 հազար լարի, ինչը կազմում է շուրջ 11 հազար դոլար) ծածկում է սոսկ տպագրության ծախսերը: Մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական ինտեգրման կոմիտեի ղեկավար Էլենե Թեւդորաձեն, իր հերթին, նշել է, թե «երկրի ոչ վրացալեզու բնակչությունն իրավունք ունի տեղեկատվություն ստանալ մայրենի լեզվով»: Քննարկման արդյունքում Թեւդորաձեն առաջարկել է Վրաստանի մշակույթի նախարարությանը նոր մոտեցումներ մշակել հայալեզու, ռուսալեզու եւ ադրբեջանալեզու մամուլի հանդեպ, քանի որ դա «բխում է պետության շահերից»:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |