Սան Պաուլոյի քաղաքային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը21 հոկտեմբերի 2005 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի Սան Պաուլոյի քաղաքային խորհրդարանը իր վերջին լիագումար նիստում ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը, որի նախագիծը պատգամավոր Ժուսելինո Գադելյայի հեղինակությամբ քննարկման էր ներկայացվել ս.թ. ապրիլի 14-ին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նշելով, որ 1915 թվականին թուրքական կառավարության կողմից իրագործված ցեղասպանությանը զոհ է գնացել 1,5 միլիոն մարդ, իսկ հայության մնացած մասը վտարվել է իր պատմական հայրենիքից, նկատի ունենալով, որ այդ ոճրագործությունն արձանագրվել ու վկայվել է մի շարք ականավոր քաղաքական ու հասարակական գործիչների կողմից, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ մարդկության դեմ հանցագործության նման փաստերը հակասում են միջազգային համակեցության ոգուն եւ արժանի են խստագույն դատապարտման, խորհրդարանն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդի հետ եւ կոչ է արել Բրազիլիայի նախագահին` Ազգային Կոնգրեսի հետ համատեղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանությունը դաշնային մակարդակով ճանաչելու համար: Բանաձեւն ընդունվել է միաձայն քվեարկությամբ, բացի այդ խորհրդարանի 51 պատգամավորներից 43-ն իրենց ստորագրություններն են դրել փաստաթղթի տակ իբրեւ համահեղինակներ: Նախօրեին քաղաքային խորհրդարանի նախագահ Ռոբերտո Տրիպոլին բանաձեւի վավերականացված պատճենը հանձնել է Սան Պաուլոյում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Եղիազարյանին:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |