Ս.Դեմիրել. Թուրքիան հատուկ շահագրգռվածություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում 3 նոյեմբերի 2005 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Հելսինկիի Եզրափակիչ ակտի ընդունման 30-ամյակի առթիվ թուրքական համալսարաններից մեկում ուղերձով է հանդես եկել Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը: Իր ելույթում Սուլեյման Դեմիրելը անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ տարածքում չկարգավորված հակամարտություններին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, որի չկարգավորված լինելը, ըստ նրա, «խոչընդոտ է ստեղծում տարածաշրջանային խաղաղության, կայունության եւ համագործակցության համար»: «Որպես հարեւան երկիր եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Թուրքիան հատուկ շահագրգռվածություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, որը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի եւ սկզբունքների, մասնավորապես` սահմանների անձեռնմխելիություն վրա», - հայտատարել է նա: «Մենք պետք է շարունակենք օգտագործել ԵԱՀԿ-ն` խրախուսելու Հայաստանին եւ Ադրբեջանին շարժվել դեպի համաձայնություն: ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը տարիների ընթացքում ակտիվ է եղել վստահության մթնոլորտ ձեւավորելու ուղղությամբ, ինչը նպաստում է հակամարտությունը կարգավորելու ջանքերին, ինչպես նաեւ ԵԱՀԿ խաղաղապահ գործողության նախապատրաստմանը` եթե այդպիսին անհրաժեշտ գտնվի», - նշել է Թուրքիայի նախկին նախագահը, հաղորդում է «Ազատություն» ռադոիկայանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը Գիշերը բողոքի ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել Նրանք, ըստ իրավապաշտպանի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակիցներ են Գալուզին․ ԵՄ առաքելությունը գործում է ՀՀ հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, հակառուսական քարոզչություն տանում Նա ասել է, որ առաքելությունը հաշվետու չէ «ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ այլ շահագրգիռ երկրներին ու կառույցներին» |