Ժան Մարի Լեպեն. ԱՄՆ-ն ցանկանում է Եվրամիություն մտցնել Թուրքիային 3 նոյեմբերի 2005 - 18:47 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիան վերաիսլամականացման ճանապարհին է: Թուրքիան, համեմատած Արեւելյան Եվրոպայի երկրների հետ, չի գնում առավել աշխարհիկ պետություն դառնալու ճանապարհով»,- հայտարարել է Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ժան Մարի Լեպենը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած մամլո ասուլիսի ընթացքում: Լեպենը քննադատել է ԱՄՆ-ին Մերձավոր Արեւելքում աշխարհիկ, այդ թվում` Սիրիայի եւ Իրաքի վարչակարգերը քանդելու համար: Լեպենը վերահաստատել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում իր անվերապահ ընդդիմությունը: «Իրականում ամերիկացիներն են ցանկանում Թուրքիային մտցնել Եվրամիության կազմ»,- հայտարարել է նա: Ըստ Լեպենի` ակնհայտ է, որ թուրքերը եվրոպացիներ չեն ո՛չ աշխարհագրական, ո՛չ պատմական եւ ո՛չ էլ մշակութային առումով. «Եվրոպան կարող է կազմված լինել միայն եվրոպական երկրներից»,- նշել է Լեպենը: Լեպենի ասուլիսի ժամանակ մի խումբ հույներ ցույց են կազմակերպել` «Հիտլերը, Լեպենը այլեւս թող չլինեն» պաստառներով, որոնց ի պատասխան` Լեպենը հայտարարել է. «Այս երիտասարդները թող իրենց ցույցը կազմակերպեն Անկարայում»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |