Ֆրանսիայի հայկական համայնքը չի տուժել Փարիզում ծավալված անկարգություններից 8 նոյեմբերի 2005 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսահայ համայնքը չի տուժել Փարիզում ծավալված անկարգություններից: Փարիզի հայաշատ երեք արվարձաններում` Ալֆոռվիլում, Իսլե-Մուլինոյում եւ Քլամառում ոչ մի խռովություն չկա, իրավիճակն այստեղ հանգիստ է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Մինչդեռ Ֆրանսիայի կառավարությունը հավանություն է տվել արտակարգ իրավիճակի մասին 1955 թվականի օրենքի կիրառմանը: Տվյալ օրենքը թույլ է տալիս տեղական իշխանություններին պարետային ժամ մտցնել` այս հարցում պնդում են այն մունիցիպալ իշխանությունների ղեկավարները, որտեղ ծավալվում են զանգվածային անկարգությունները: Հրկիզումներն ու հարձակումները Փարիզի արվարձաններում շարունակվում են արդեն գրեթե երկու շաբաթ: Ֆրանսիական ԶԼՄ-ների մի մասը երկրում շարունակվող անկարգությունները որակել են որպես «քաղաքացիական պատերազմ»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |