Եվրահանձնաժողովը կհրապարակի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացին վերաբերող տարեկան զեկույցը

PanARMENIAN.Net - «Թուրքերը դեռ շատ անելիք ունեն: Վերջին տարին պատվաբեր չէր Թուրքիայի համար», -հայտարարել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը



Եվրահանձնաժողովը կհրապարակի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին վերաբերող տարեկան զեկույցը: Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կորակվի իբրեւ «շուկայական տնտեսություն ունեցող երկիր», ինչն անհրաժեշտ է Եվրամիությանը անդամակցելու համար: Զեկույցում, սակայն, կլինեն նաեւ Թուրքիայի համար շատ անբարենպաստ ձեւակերպումներ` դժվարությաթյամբ իրականցվող քաղաքական բարեփոխումների եւ մարդու իրավունքների բնագավարում լուրջ թերացումների վերաբերյալ: Եվրամիությունը պահանջում է վերացնել կտտանքները, բարեփոխել դատա-իրավական համակարգը, ուժային կառույցների գործունեությունը դնել խորհրդարանի հսկողության ներքո: Ընդհանուր առմամբ, զեկույցում Թուրքիային ներկայացվելու է շուրջ 150 պահանջ: «Թուրքերը դեռ շատ անելիք ունեն: Վերջին տարին Թուրքիայի համար պատվաբեր չէր», - հայտարարել է իր անունը հրապարակել չցանկացած Եվրամիության պաշտոնյաներից մեկը:



Պատասխանելով այն հարցին,թե արդո՞ք զեկույցում արծարծվելու է նաեւ Հայոց ցեղասպանության խնդիրը` Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հիլդա Չոբոյանն ասել է. «Ըստ մեր տեղեկության, ցեղասպանության մասին ուղիղ ոչինչ չկա: Հավանաբար, առաջիկա ամիսներին, երբ յուրաքանչյուր բնագավառ քննարկման կենթարկվի, յուրաքանչյուրի մեջ պետք եղած պատշաճ բաժինը վեր կհանենք»: Եվրահանձնաժողովը բազմիցս է քննադատել Թուրքիային` լրագրողներին եւ անվանի մտավորականներին հալածելու համար: Ամենավառ օրինակները Օրհան Փամուկի եւ Հրանտ Դինքի գործերն են: ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Օլի Ռենը վերջերս Անկարային կոչ էր արել դադարեցնել Օրհան Փամուկի դատավարությունը, որին մեղադրում են «Թուրքիայում Հայոց ցեղասպանության եւ քրդերի խնդրի թեման հրապարակայնորեն քննարկելու, այդպիսով, Թուրքիայի վարկին վնաս հասցնելու համար»: Թուրքիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել քրդամետ «Արամ» հրատարակչության սեփականատեր Ֆաթիհ Թասին` ամերիկացի գրող Ջոն Թիրմանի «Պատերազմական ավար» գիրքը թարգմանաբար հրատարակելու համար: Հեղինակը Թուրքիայի իշխանություններին մեղադրում է նացիոնալիզմի եւ քրդերի հանդեպ խտրական վերաբերմունքի մեջ: Դատախազությունը հրատարակչին քրեական օրենսգրքի երկու հոդվածներով մեղադրանք է առաջադրել` երկրի իշխանություններին եւ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---