Մոսկվայի եւ մերձմոսկովյան հայկական կազմակերպությունները կքննարկեն Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը 9 նոյեմբերի 2005 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին Մոսկվայի տարածաշրջանային «Ռուս-հայկական բարեկամություն» կազմակերպությունը Ռուսական հասարակական քաղաքական կենտրոնի նիստերի դահլիճում կանցկացնի «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» թեմայով կլոր սեղանը` Մոսկվայի եւ մերձմոսկովյան հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդում է Ռուսաստանի «Երկրամաս» թերթը: «Ռուս-հայկական բարեկամության» նախագահ Յուրի Նավոյանի խոսքերով, կլոր սեղանը անց է կացվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նոր նախագծի հանրաքվեի նախաշեմին, որի ընդունումը նոր եւ կարեւոր քայլ կհանդիսանա հայկական պետության հետագա ժողովրդավարացման ճանապարհին, հնարավորություններ կստեղծի քաղաքական եւ տնտեսական առաջընթացի, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման համար: Կլոր սեղանի նապատակն է սահմանադրական փոփոխությունների քննարկումը, Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրազեկման ուղիները եւ հայկական հասարակական կազմակերպությունների գործողությունների համակարգումը հանրաքվեի անցկացմանն վերաբերող հարցերում: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա նոյեմբերի 27-ին:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |