ԵԽԽՎ նախագահը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին մասնակցել Սահմանադրության հանրաքվեին22 նոյեմբերի 2005 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողվի նախագահ Ռենե վան դեր Լինդենը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին մասնակցել նոյեմբերի 27-ին կայանալիք Սահմանադրության հանրաքվեին: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ԵԽ երեւանյան գրասենյակի մամլո ծառայությունում: Սահմանադրական հանրաքվեն կարեւորագույն քաղաքական իրադարձություն է, որը կազդի Հայաստանի բոլոր քաղաքացիների առօրյա կյանքի վրա: Այդպիսով, կարեւոր է, որ բոլորն արտահայտեն իրենց կարծիքը»,-հայտարարել է նա: Նրա խոսքերով, 2003 թվականի մայիսի 25-ի սցենարի կրկնությունը, երբ մասնակցության ծացր տոկոսի պատճառով տապալվեց սահմանադրական հանրաքվեն, լուրջ խոչընդոտ կհանդիսանա ԵԽ-ին անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համար: «Սա հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին ցույց տալ իրենց նվիրվածությունը Եվրոպային»,-ամփոփել է Ռենե վան դեր Լինդենը: Նշենք, որ ՀՀ-ում սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելությամբ հանդես կգան Եխ երկու կառույցներ` Խորհրդարանական վեհաժողովը եւ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |