Ռումինիայի հանրային հեռուստատեսությունը հաղորդում է ցուցադրել Հայոց ցեղասպանության մասին24 նոյեմբերի 2005 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Ռումինիայի հանրային հեռուստատեսության մշակութային ալիքով TVR Cultural մոտ մեկ ժամ տեւողությամբ հեռուստահաղորդում է կազմակերպվել Օսմանյան կայսրությունում 1915 թ. իրականացված Հայոց ցեղասպանության թեմայով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հաղորդումը վարում էր փիլիսոփայական գիտությունների դոկտոր Կատալին Ավրամեսկուն, բանախոսներն էին Ռումինիայի ժամանակակից պատմության ինստիտուտի տնօրեն, Բուխարեստի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Անդրեյ Պիպպիդին, գրող եւ դիվանագետ Պետրոս Խորասանջյանը: Երեք մասնակիցներն էլ հանգամանորեն անդրադարձել են Մեծ եղեռնի եղելությանը` վավերագրական փաստեր եւ տեղեկություններ բերելով 20-րդ դարի առաջին ցեղասպանության դրվագների, դրա կազմակերպիչների, համաշխարհային արձագանքների ու գնահատականների մասին: Անդրադարձ է եղել Եղեռնից փրկված հայության մի հատվածի ճակատագրին, որն ապաստանել է Ռումինիայում: Հաղորդումն ուղեկցվել է Եղեռնի մասին վավերագրական նյութերի ցուցադրմամբ: Ռումինական ԶԼՄ-ները նախկինում նույնպես անդրադարձել են Հայոց ցեղասպանության թեմային, մասնավորապես, այս տարի լուսաբանելով եւ մեկնաբանելով Եղեռնի 90-ամյակի առթիվ Բուխարեստում անցկացված, ցուցահանդեսի բացումը, խաչքար-հուշարձանի տեղադրումը, հիշատակի մոմավառության կազմակերպումը, հայ խորհրդարանականների ելույթները Խորհրդարանի երկու պալատներում, երկրի նահանգներում կայացած, ինչպես նաեւ Երեւանում տեղի ունեցած հիշատակի միջոցառումները, սակայն այս մակարդակի, ձեւաչափի եւ տեւողության հատուկ հաղորդում ռումինական հանրային հեռուստատեսությամբ կազմակերպվում էր առաջին անգամ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |