Եվրահանձնաժողովը տեխնիկական առաքելություններ կուղարկի Հարավային Կովկասի երկրներ24 նոյեմբերի 2005 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովը առաջիկայում տեխնիկական առաքելություններ կուղարկի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան` Եվրամիության եւ այդ երկրների միջեւ համագործակցության գործողությունների ծրագիր մշակելու նպատակով: Այդ մասին Բրյուսելում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է միջազգային գործերով եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Նրա խոսքերով, վերադառնալով, փորձագետները կտեղեկացնեն ԵՄ Խորհրդին, թե որքանով են պատրաստ Հարավային Կովկասի երկրները մշակել երկկողմ գործողությունների ծրագիր: «Մենք գտնվում ենք տվյալ աշխատանքի կազմակերպման տեխնիկական մակարդակի վրա»,-ասել է եվրահանձնակատարը, հաղորդում է «Փրայմ-Նյուսը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |