440 տեղամասերում ընտրողների 93,3 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին

PanARMENIAN.Net - ՀՀ-ում եւ արտերկրում 440 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների համաձայն, հանրաքվեին մասնակցել է 2830345 ընտրող, ձայնի իրավունք ունեցող 413 162 ընտրողներից` կամ 68,6 տոկոսը: Նրանցից սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել 264 319 93,3 (տոկոս), դեմ` 15 081 (5,3 տոկոս): 4021 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Նշենք, որ տեղական ժամանակով 20:00-ին, երբ Հայաստանում ավարտվել է քվեարկությունը, իրենց ընտրելու իրավունքը դատական կարգով վերականգնել է ՀՀ 53 քաղաքացի: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար Աննա Մկրտչյանը: Մեկ դիմում մերժվել է, քանի որ տուժածը ուղղակի չէր նկատել իր ազգանունը ընտրական ցուցակներում: Երեւանում իրենց ընտրական իրավունքն են վերականգնել 14 քաղաքացիներ: Սյունիքի մարզում` 18, Կոտայքի մարզում` 10, Լոռու մարզում` 9, եւ մեկական մարդ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---